2019թվականը տաքության առումով հետազոտության պատմության մեջ 2-րդն է

2019թվականը տաքության առումով   հետազոտության պատմության մեջ 2-րդն է

2019թ -ը բարձր ջերմաստիճանի առկայությամբ երկրորդն է 2016-ից հետո՝ դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Այս մասին գրում է Bloomberg-ը ՝ վկայակոչելով հինգ հետազոտությունների տվյալները:

Այս մասին հայտնել են Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը, NASA-ն, ԱՄՆ-ի Օվկիանոսային եւ մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը, Berkeley Earth-ը և Մեծ Բրիտանիայի օդերեւութաբանական ծառայությունը:

Հետազոտողները պարզաբանել են, որ անցած տասնամյակը
ողջ պատմության ընթացքում եղել է ամենաշոգը․ վերջին բոլոր հինգ տարիները ամենատաքն են եղել դիտարկումների ողջ պատմության մեջ: Իսկ Երկրի միջին ջերմաստիճանը 2019 թվականին 0,95 աստիճանով բարձր է եղել 20-րդ դարին բնորոշ միջին ջերմաստիճանային մակարդակից:

«Եթե նույն ակտիվությամբ շարունակենք CO2-ի արտանետումները, դարավերջին կունենանք 3-5 աստիճանի բարձրացում։ Ցավոք, կարելի է շատ ավելի ծայրահեղ եղանակային պայմաններ ակնկալել 2020 թվականի ողջ ընթացքում, մթնոլորտում ջերմոցային գազերի առկայության ռեկորդային ցուցանիշ կարձանագրվի»,- նշել է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար Պետերի Տաալասը։

Bloomberg-ը գրում է, որ շատ գիտնականներ նման արդյունքները մտահոգիչ միտում են համարում. գլոբալ տաքացումը նրանց կարծիքով տեղի է ունենում աստիճանաբար:

Թեգեր: Global Warming, statistics