Samsung-ը ներկայացրել է հեռուստացույցների համար նախատեսված նոր տուփ՝ Eco-Package

Samsung-ը ներկայացրել է հեռուստացույցների համար նախատեսված նոր տուփ՝ Eco-Package

Samsung ընկերությունը կսկսի The Serif շարքի հեռուստացույցների վաճառքը՝ Eco-Package նոր էկոլոգիական փաթեթավորմամբ: Այս մասին հայտնում է ընկերության կայքը։

Հարավկորեական ընկերությունը հայտարարել է, որ այս նախաձեռնության նպատակը ստվարաթղթե թափոնների քանակի կրճատումն է :Փաթեթավորման այս նոր ձևը հնարավորություն կընձեռի ստվարաթղթից պատրաստել ամսագրերի տակդիր, փոքրիկ պահարան՝ մահճակալի կողքը դնելու համար, կատվի համար նախատեսված տնակ կամ այլ պարագաներ: Արդյունքում՝ փաթեթավորման համար օգտագործված ստվարաթուղթը ոչ թե դեն կնետվի, այլ ենթակա կլինի օգտագործման:

Այդ իրերը պատրաստելու համար անհրաժեշտ կլինի սքանավորել տուփի կողային հատվածում գտնվող հատուկ QR կոդը և իրար միացնել ստվարաթղթի վրա տպագրված հատուկ կետերը։ Այնուհետև պետք է կտրել անհրաժեշտ տարրերը և հավաքել առարկան։ Տուփը հեղինակողների խոսքով ՝  նոր պարագա պատրաստելու համար կծախսվի մոտ 30-40 րոպե ժամանակ։

Թեգեր: Eco Package, Samsung, The Serif