Խելացի ժամացույցները «սովորել են» չափել արյան մեջ թթվածնի մակարդակը

Խելացի ժամացույցները «սովորել են» չափել արյան մեջ թթվածնի մակարդակը

Նշվում է, որ նման գործառույթ Apple Watch-ը կարող էր ստանալ դեռևս 2015 թվականին, քանի որ անհրաժեշտ բաղադրիչները տեղադրվել էին ժամացույցի դեռևս առաջին մոդելում: Սակայն Fitbit-ը, որը վերջերս ձեռք է բերել Google-ը, գերազանցեց Apple-ին։

Ինչպես հայտնում են, Fitbit ընկերության որոշ խելացի ժամացույցներ ծրագրային ապահովման թարմացումից հետո ստացել են նոր գործառույթ ՝ արյան թթվածնով հագեցվածության մակարդակի որոշում (SpO2) ։ Նշենք, որ չպետք է շփոթել SpO2-ը VO2 max-ի՝ թթվածնի սպառման առավելագույն մակարդակի ցուցանիշի հետ։ Այդ գործառույթը Fitbit-ի սարքերում վաղուց է եղել։

Fitbit գաջեթների որոշ օգտատերեր արդեն հասանելիություն են ստացել արյան՝ թթվածնով հագեցվածությանը հետևելու գործառույթին։ ։ Նոր գործառույթը նախատեսված է օգնելու ժամացույցը կրողներին ՝ հայտնաբերելու առողջության հետ կապված որոշակի խնդիրներ։ Ֆունկցիան հասանելի է Ionic, Versa ժամացույցներին և Charge 3 տրեկերին։

Թեգեր: Fitbit