Հնդկաստանում կբացվի առաջին «Արմաթ» լաբորատորիան

Հնդկաստանում կբացվի առաջին «Արմաթ» լաբորատորիան

Ինչպես տեղեկացնում են ԱՏՁՄ հանրային կապերի բաժնից, փետրվարի սկզբին Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Վադոդարա քաղաքում կբացվի առաջին «Արմաթ» լաբորատորիան։

«Համագործակցության ֆորմատն այնքանով է բացառիկ, որ ոչ թե Հնդկաստանից են ապագա խմբակավարներ գալիս Հայաստան վերապատրաստման, այլ այստեղից են «Արմաթ» լաբորատորիաների խմբակավարներից երկուսը վեց ամսով մեկնում Հնդկաստան՝ այնտեղ անցկացնելու դասընթացներ երեխաների համար և վերապատրաստումներ՝ ապագա խմբակավարների համար», – նշել է «Արմաթ» ծրագրի համակարգող Աննա Սարգսյանը։

Բացմանը ներկա կգտնվեն Հնդկաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։

Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 6-9-ը Երևան Էքսպո կենտրոնում տեղի ունեցած ԴիջիԹեք 2019 տեխնոլոգիական ցուցահանդեսի բացման արարողությանը Արմաթ ինժեներական լաբորատորիաների տաղավարում ստորագրվեց Արմաթ կրթական ծրագիրը Հնդկաստանի Հանրապետություն արտահանելու մասին պայմանագիր։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և «BattleLab India Pvt LTD» ընկերությունը ներկայացնող բժիշկ, գործարար և սոցիալական ակտիվիստ Վիջայ Շահը, ստորագրելով վերոնշյալ փաստաթուղթը, շեշտել են կրթական ոլորտում միջազգային նման համագործակցության կարևորությունը։