Apple-ը iPhone 12-ում նոր Face ID կավելացնի և 2021 թվականին կհրաժարվի Lightning-ից

Apple-ը iPhone 12-ում նոր Face ID կավելացնի և  2021 թվականին կհրաժարվի Lightning-ից

Barclays ընկերության վերլուծաբանների թիմը պատմել է iPhone 12-ի մասին, որը պետք է ներկայացնեն այս տարվա սեպտեմբերին: Ամբողջ շարքը դեմքի սկանավորման համար նոր Face ID սենսորներ կստանա, սակայն դեռ հայտնի չէ, թե ինչով դրանք կտարբերվեն նախորդ սերնդից։ Ամենայն հավանականությամբ, նոր Face ID-ն կբարձրացնի ինֆրակարմիր տեսախցիկի դիտման անկյունը և գործարկման արագությունը: Սկաները նաև կարող է «սովորել » , որպեսզի կարողանա որոշել դեմքը տարբեր կողմերից։

IPhone 12- ի շարքի մյուս նորամուծությունը՝ TOF սենսորով եռակի տեսախցիկն է։ Դա թույլ կտա սմարթֆոնին բարձր ճշգրտությամբ չափել հեռավորությունը օբյեկտների, ստեղծել 3D մոդելներ և շատ ավելին։ Դա անհրաժեշտ կլինի լրացված իրականության աշխատանքի համար։

2021թվականի iPhone-ների մասին հայտնի է, որ Apple-ը նրանց համար այլևս կհրաժարվի կիրառել Lightning ֆիրմային միակցիչը։ Ընկերությունը կանցնի բազմաֆունկցիոնալ USB Type-C-ի կիրառմանը , որը ներառված է ժամանակակից բոլոր MacBook-ներում և iPad Pro-ներում։

Թեգեր: Apple, Barclays, iPhone 12