Falcon Heavy-ի մրցակցի ի հայտ գալը Մասկն անվանել է ողբերգություն

Falcon Heavy-ի մրցակցի ի հայտ գալը  Մասկն անվանել է ողբերգություն

SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը ողբերգություն է անվանել Լուսնի ուղղությամբ թռիչքների համար ՆԱՍԱ-ի կողմից մշակվող SLS գերծանր դասի հրթիռակիրը՝ նշելով, որ դրանում բազմակի օգտագործման շատ տարրեր են բացակայում։

«SLS-ի հիմնարար խնդիրն այն է, որ հրթիռը նախատեսված չէ բազմակի օգտագործման համար ։ Դա նշանակում է, որ մեկ միլիարդ դոլար արժողությամբ հրթիռը ոչնչացվում է յուրաքանչյուր արձակման ժամանակ։ Հարյուրտոկոսանոց ողբերգություն է»,- Twitter-ում գրել է Մասկը։

Ի տարբերություն SLS-ի, գերծանր Falcon Heavy հրթիռը,որը մշակել է SpaceX-ը, կառուցվածքով բազմաբլոկ է և առաջադրանքի կատարումից հետո վերադառնում են Երկիր:

Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերին NASA-ն ավարտել էր Space Launch System (SLS) ծանր հրթիռի կենտրոնական բլոկի կառուցումը, որը նախատեսում են օգտագործել տիեզերագնացներին Լուսին ուղարկելու համար:

Թեգեր: elon musk, Falcon Heavy, NASA