Huawei-ի նոր ծալովի սմարթֆոնը կլինի ավելի էժան եւ կոմպակտ Mate X-ից

Huawei-ի նոր ծալովի սմարթֆոնը կլինի ավելի էժան եւ կոմպակտ Mate X-ից

Huawei ընկերությունը պատրաստվում է ներկայացնել իր նոր ծալովի սմարթֆոնը՝ Huawei Mate XS -ը։ Եվ դա չնայած այն հանգամանքին, որ անցյալ տարի թողարկված Mate X-ը դեռեւս չի վաճառվել: Մինչեւ այսօր մենք միայն գիտեինք, որ Mate XS-ը կաշխատի Kirin 990 5G պրոցեսորի հիման վրա: Հիմա արդեն սարքի մասին լրացուցիչ տեղեկություններ են հայտնվել:

Ինսայդերները հաղորդում են, որ Mate XS-ը կլինի ավելի էժան , քան իր նախորդն է։ Դա պայմանավորված է նրանով, որ ընկեությունը սկսել է ավելի լավ վերահսկել արտադրական գործընթացը։ Բացի այդ, արտադրողը հատուկ ուշադրություն է դարձրել սմարթֆոնի պաշտպանվածությանը։Ակնկալվում է, որ Mate XS-ը կթողարկվի բարելավված հանգույցի մեխանիզմով եւ ավելի ամուր էկրանով:

Հաղորդվում է նաեւ, որ Mate XS-ն ավելի կոմպակտ կլինի, քան Mate X-ը, սակայն նույնը կմնա էկրանի անկյունագիծը։