Twitter-ի հիմնադիրը խորհուրդ է հարցրել Իլոն Մասկից սոցցանցի աշխատանքի վերաբերյալ

Twitter-ի հիմնադիրը խորհուրդ է հարցրել Իլոն Մասկից սոցցանցի աշխատանքի վերաբերյալ

Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսին Հյուստոնում աշխատակիցների հետ ժողովի ընթացքում տեսակապի միջոցով հարց է ուղղել Tesla-ի եւ SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկին՝ հետաքրքրվելով, թե ինչպես կբարելավվեր նա սոցցանցի աշխատանքը: Այս շփման կադրերը Twitter-ում տեղադրել է սոցցանցի աշխատակից Մերի Քեյթը, որը գրավել է Bloomberg գործակալության ուշադրությունը:

«Եթե դուք ղեկավարեիք սոցցանցը, ի՞նչ կանեիք»,- հարցրել է Դորսին Մասկից:

Մասկը պատասխանել է, որ սոցցանցում կիրագործեր իրական եւ կեղծ օգտատերերին տարբերակելու հնարավորությունը: Նա նշել է, որ օգտատիրոջ համար անհասկանալի է՝ ով է կանգնած իր առջև՝ իրական մարդ, բոտերի ցանց, թե՞ տրոլերի բանակ:

Մասկն ընդգծել է, թե օգտատերերին դուր չեն գալիս տարբեր «շահագրգիռ խմբերի» մանիպուլյացիաները:

Ի դեպ, Մասկը սոցկայքի ամենահայտնի օգտահաշիվն ունեցողներից մեկն է. նրա հետևորդների թիվը հասնում է 30,7 մլն-ի:

Թեգեր: elon musk, Jek Dorsi, twitter