Huawei-ը 2020 թվականին կթողարկի նոթբուքի միանգամից երեք մոդել

Huawei-ը 2020 թվականին կթողարկի նոթբուքի միանգամից երեք մոդել

Դեռևս 2018 թվականին Huawei-ը թողարկել էր իր MateBook 13 պրեմիում դասի առաջատար նոթբուքը։ Այն հագեցած էր 2K սենսորային էկրանով, 8-րդ սերնդի Intel պրոցեսորով և Nvidia GeForce MX150 վիդեո քարտով: Ինչպես երևում է, սմարթֆոններ արտադրող ընկերությունը նախատեսում է թողարկել նոութբուքի նորացված տարբերակը՝ MateBook 13 2020 Edition անվանումով։

Այս մասին հայտնել է չինական հեղինակավոր ինսայդերը ։ Նա նաեւ պնդում է, որ այս տարի Huawei-ը նախատեսում է թողարկել Նոթբուքի երեք մոդելներ՝ MateBook 13, MateBook 14 եւ MateBook B5։ Ընդ որում, բոլոր մոդելները կմատակարարվեն վերջին՝ 10-րդ սերնդի Intel պրոցեսորներով (Comet Lake)։ MateBook 14 2020-ը կստանա մինչեւ 16 ԳԲ օպերատիվ հիշողությամբ, Nvidia GeForce MX250 վիդեո քարտ և մինչեւ 512 ԳԲ SSD(solid-state drive):

MateBook B5 մոդելը կունենա 16 ԳԲ օպերատիվ հիշողություն, Intel UHD620 գրաֆիկական պրոցեսոր և 512 ԳԲ SSD։ Ինչ վերաբերում է MateBook 13 2020-ին, ապա այն կստանան Nvidia GeForce MX250գրաֆիկական քարտ, 2K էկրան, 16 ԳԲ օպերատիվ և 512 ԳԲ ֆլեշ հիշողության։

Թեգեր: Huawei, MateBook 13 2020