Samsung-ը բջջային տեխնոլոգիաների գծով նոր տնօրեն ունի

Samsung-ը  բջջային տեխնոլոգիաների գծով նոր տնօրեն ունի

Samasung-ը հայտնի է նրանով, որ պարբերաբար փոխում է իր տնօրեններին։ Հարավկորեական ապրանքանիշը ներկայում իր հերթական վերադասավորումներն է անում կառավարման ոլորտում։ Իր բջջային բիզնեսը վերահսկելու համար ընկերությունը պատասխանատվությունը հանձնել է Roh Tae-moon-ին, ով մինչ այդ պատասխանատու էր Galaxy շարքի մշակման համար։

Samasung-ը սմարթֆոնների սեգմենտում բախվում է աճող մրցակցության հետ, և այդ է պատճառը, որ ընկերությունը ցանկանում է «մշակել թարմ ռազմավարություն և վերակենդանացնել իր կազմակերպությունը»։

Roh Tae-moon-ը, լինելով Galaxy-ի ստորաբաժանման զարգացման գծով մենեջեր, կարեւոր դեր է խաղացել Samsung-ի աութսորսինգի ուղղությամբ վերջերս գործադրած ջանքերին, իսկ 52 տարեկանում նա Samsung-ի ամենաերիտասարդ նախագահն է:

Samsung-ը դեռևս աշխարհի խոշորագույն սմարթֆոններ արտադրող ընկերությունն է, սակայն, չնայած ԱՄՆ-ի արգելքին, Huawei-ն ավելի ու ավելի է մոտենում նրա «սահմանգծին»։

Դիջեյ Կոխը (DJ Koh) կշարունակի զբաղեցնել IT & Mobile Communications (IM) ստորաբաժանման գլխավոր տնօրենի պաշտոնը, որն առնչվում է ինչպես բջջային սարքերին, այնպես էլ ապարատային ցանցային ապահովման հարցերին ։

Թեգեր: mobile business, Samsung