Հայաստանում արված տեսագրությունն Instagram-ում հավաքել է աննախադեպ թվով like-եր

Հայաստանում արված  տեսագրությունն Instagram-ում հավաքել է աննախադեպ թվով like-եր

Instagram-ում մեծ տարածում է գտել Հայաստանում արված այն տեսագրությունը, որտեղ երիտասարդ տղամարդը վերջին պահին կարողանում է խուսափել վթարից ու փրկել իր կյանքը:

Տեսագրությունը նկարահանվել է Երևանի արվարձաններից մեկում։ Երիտասարդը փորձում է վերանորոգել մեքենան, երբ հետևից մերկասառույցի վրա հայտնված մեկ այլ մեքենա սահում է դեպի տղան: Բախումից վայրկյաններ առաջ երիտասարդը ցատկում և նստում է ավտոմեքենայի թափքին։

Instagram-ում կայծակնային արագությամբ տարածվող տեսագրությամբ կիսվել է նաև ամերիկացի հայտնի դերասանուհի, հանրահայտ «The Ellen DeGeneres Show»-ի հեռուստահաղորդավար Էլլեն Դեջեներեսը: Նրա էջում հայտնված տեսագրությունը մեկ ժամում ապահովել է ավելի քան 6 միլիոն դիտում: 

Թեգեր: Ellen DeGeneres, Instagram