Չինաստանի իշխանությունները հաստատեցին անհայտ վիրուսի՝ «մարդուց մարդու» փոխանցվելը

Չինաստանի իշխանությունները հաստատեցին անհայտ վիրուսի՝ «մարդուց մարդու» փոխանցվելը

Չինաստանում հայտնաբերված անհայտ վիրուսը կարող է մի մարդուց փոխանցվել մյուսին ։ Այս մասին գրում է Global News-ը ՝ վկայակոչելով Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովի եզրակացությունը։

Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ նոր կորոնավիրուսի բռնկումը տարածվել է չինական այլ քաղաքներում, որոնց թվում են նաև Շանհայը եւ Պեկինը։ Չինաստանի նախագահ Սի Ցզիպինը պարզաբանել է, որ ներկայում իրենց գլխավոր խնդիրը հիվանդության տարածման կանխարգելումն է։

Չինաստանում, ընդհանուր առմամբ, նոր վիրուսով հիվանդանալու 217 դեպք է հաստատվել։ Նրանցից 198-ը տեղի է ունեցել Ուհանում։ Համաճարակից խուսափելու համար մաքսատանը չինացի զբոսաշրջիկները խստորեն ստուգումների են ենթարկվում։

Անհայտ կորոնավիրուսի պատճառով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է արտակարգ ժողով հրավիրելու մասին: Նիստը տեղի կունենա հունվարի 23-ին:

Հունվարի 15-ին Չինաստանի բնակիչներից մեկը մահացել է անհայտ ծագման թոքաբորբից։ Մահվանից երկու շաբաթ առաջ տղամարդուն հոսպիտալացրել էին երիկամային անբավարարությամբ և ներքին օրգանների լուրջ վնասվածքներով։ Հունվարի 20-ին արձանագրվել է մահվան 3-րդ դեպքը։

Չինաստանի սահմաններից դուրս վիրուսը հայտնաբերվել է հարեւան երկու երկրներում․ երկու դեպք՝ Թաիլանդում, մեկը՝ Ճապոնիայում։ Բոլոր հիվանդները կապված են եղել վարակի աղբյուր հանդիսացող Ուհան քաղաքի հետ։