Դմիտրի Մեդվեդեւն այլևս չի հետևում կառավարության ինստագրամյան էջին

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, ով վերջերս լքեց վարչապետի պաշտոնը, իր անձնական ինստագրամյան էջով այլևս չի հետևում կառավարության էջին:

@Government_rf օգտահաշիվը միակն էր Ինստագրամում, որին, թեկուզ պաշտոնական նկատառումներով, Մեդվեդևը հետեւում էր։

Կառավարությունում, սակայն, նրա օրինակին չեն հետևել և որոշել են շարունակել «հետևել» նախկին գործընկերոջ ու ղեկավարի ինստագրամյան էջին։

Մեդվեդեւի եւ ամբողջ կառավարության հրաժարականի մասին հայտնի է դարձել հունվարի 15-ին: Այդ օրը նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել Դաշնային ժողովին, որտեղ պետության ղեկավարի անունից առաջարկ էր արվում Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ։