Sony-ն կներկայացնի առաջին 5G սմարթֆոնը MWC 2020-ի շրջանակներում

Sony-ն կներկայացնի առաջին 5G սմարթֆոնը MWC 2020-ի շրջանակներում

Sony ընկերությունը լրագրողներին հրավիրել է մասնակցելու իր մամուլի ասուլիսին , որը տեղի կունենա փետրվարի վերջին կայանալիք MWC 2020-ի ( Mobile World Congress) շրջանակներում: Աղբյուրը տեղեկացնում է, որ ճապոնացիները պատրաստվում են ներկայացնել իրենց առաջին ֆլագմանը, որը կունենա 5G ցանցի աջակցություն։ Այս մասին հայտնում է Android Central-ը ։

Սպասվում է, որ սմարթֆոնը կունենա 6,6 դյույմ չափի 4K-էկրան՝ կողմերի 21:9 հարաբերակցությամբ: Գաջեթը կաշխատի Snapdragon 865 պրոցեսորի հիման վրա ։

Մինչ այդ հաղորդվել էր, որ Sony Xperia-ի հաջորդ ֆլագմանը համալրված կլինի կվադրո տեսախցիկով՝ 48 կամ 64Մպիքսել հիմնական հիշողությամբ։ Սարքի անվանումն առայժմ չի հրապարակվում, փոխարենը հայտնի է գինը՝ 6000յուան կամ $860:

Թեգեր: MWC2020, Sony