Twitter-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

Twitter-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

Twitter սոցիալական ցանցի աշխատանքում խափանում է տեղի ունեցել աշխարհի մի շարք երկրներում: Այդ մասին վկայում են ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին հետեւող Downdetector ծառայության տվյալները։

Առավել հաճախ անսարքությունների բախվում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Ճապոնիայի, Մեքսիկայի, Բրազիլիայի եւ Հարավաֆրիկյան Հանրապետության օգտատերերը: Դրանք գրանցվում են ԱՄՆ-ի Արեւելյան ափի ժամանակով հունվարի 21-ի ժամը 18:14-ից (Երեւանի ժամանակով չորեքշաբթի օրվա 03:14-ից)։

Ռուսաստանում խափանումների վերաբերյալ հաղորդումներ են ստացվում առավելապես Մոսկվայից եւ Սանկտ Պետերբուրգից:

Downdetector-ի տվյալներով՝ օգտատերերի մեծ մասը՝ 67 %-ը, խնդիրներ են ունենում՝ կապված Android համակարգով աշխատող սարքերի հավելվածի հետ: Եվս 23 %-ը գանգատվում է կայքի աշխատանքից:

Թեգեր: Social Network, twitter