ԱՄՆ-ում կորոնավիրուսով առաջին հիվանդին հետազոտել է ռոբոտը

ԱՄՆ-ում չինական կորոնավիրուսի առաջին վարարակակիրը դարձել է 30-ամյա մի տղամարդ, ով վերջերս է վերադարձել Կենտրոնական Չինաստան կատարած ուղևորությունից։ Երկուշաբթի նրան տեղափոխել են Վաշինգտոն նահանգում գտնվող Էվերեթ քաղաքի հիվանդանոց, որտեղ նրան հետազոտել է ռոբոտը։Այս մասին Guardian-ին պատմել է ինֆեկցիոն ստորաբաժանման ղեկավար Ջորջ Դիազը, որը և ռոբոտի միջոցով «շփվել է» հիվանդի հետ։

Տղամարդը դարձել է հիվանդանոցի պատմության մեջ առաջին մարդը, որին տեղավորել են «հատուկ պաթոգեններ»- ի համար նախատեսված փակ հիվանդասենյակում։ Դիազը պատմել է, որ աշխատեցրել է բժշկական ռոբոտը, որը համալրված է եղել խոսափողով, տեսախցիկով և ստետոսկոպով։ Հարցազրույցի ժամանակ բժիշկը տղամարդու վիճակը գնահատել է «բավարար»՝ առանց մանրամասնելու , թե երբ նրան կարող են դուրս գրել:

Կորոնավիրուսի փոխանցման ճշգրիտ ուղիները դեռևս անհայտ են: Հնարավոր է, որ այն փոխանցվում է ոչ միայն օդակաթիլային ճանապարհով, այլեւ այն մակերեսների միջոցով, որոնց դիպչել են հիվանդները:

Վերջին տվյալներով ՝ 2019-nCoV կորոնավիրուսից մահացել է 17 մարդ, բոլորն էլ՝ Չինաստանում։ Իշխանությունները սահմանափակել են տրանսպորտային հաղորդակցությունը համաճարակի էպիկենտրոն համարվող Ուհան քաղաքի հետ։ Շուտով երկրում սկսվում են ամանորյա տոները, եւ միլիոնավոր քաղաքացիներ պլանավորում են ուղեւորվել այլ երկրներ: