Որոշվել է 2020 թվականի աշխարհի ամենաթանկ բրենդը․ասպարեզում են տեխնոլոգիական հսկաները

Որոշվել է 2020 թվականի աշխարհի ամենաթանկ բրենդը․ասպարեզում են տեխնոլոգիական հսկաները

Amazon կորպորացիան, որը երկու տարի անընդմեջ համարվում է աշխարհի ամենաարժեքավոր բրենդը, այս տարի էլ շարունակում է պահպանել առաջատարի իր դիրքը : Այս մասին նշվում է բրիտանական Global Finance-ի տարեկան զեկույցում։

«3-րդ տարին է՝ Amazon-ը պահպանում է իր դիրքը ՝ որպես աշխարհի ամենաթանկ բրենդ։ Ավելին՝ կորպորացիան հաղթահարեց մինչ այդ անհասանելի թվացող ապրանքանիշի արժեքի նշագիծը, որը կազմում էր 200մլրդ դոլար»,-ասված է զեկույցում։

Այսպիսով, բրենդի արժեքն աճել է 17,5 տոկոսով ՝ 2020 թվականին հասնելով 220,79 մլրդ դոլարի: Ընդ որում, մեկ տարի առաջ արժեքի ցուցանիշը կազմել է 187,9 մլրդ դոլար ։

Պետք է նշել, որ Amazon-ի արժեքը 60 մլրդ դոլարով ավելի է, քան Google-ի մեկ այլ տեխնոլոգիական հսկայինը։ Իսկ Apple-ի համեմատ Amazon-ը թանկ է 80 մլրդ դոլարով։

Ամենաթանկ բրենդների վարկանիշը՝ ստորև

  • Amazon- 220,79 մլրդ դոլար
  • Google-159,7 մլրդ դոլար
  • Apple-140,5 մլրդ դոլար
  • Microsoft-117 մլրդ դոլար
  • Samsung-94,49 մլրդ դոլար

Ի դեպ, Amazon-ը առաջին ինտերնետ-ծառայություններից է, որը զբաղվում է զանգվածային պահանջարկ ունեցող ապրանքների վաճառքով։ Այն վաճառքի ծավալով աշխարհի խոշորագույն ընկերությունն է, որը վաճառք է իրականացնում ինտերնետի միջոցով։