2021 թվականին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի միջազգային Starmus փառատոնը

2021 թվականին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի միջազգային Starmus փառատոնը

2021 թվականին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի միջազգային Starmus փառատոնը: Այս մասին այսօր ԱԺ նիստում «Տիեզերական գործունեության մասին» օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում հայտարարել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Փառատոնը կանցկացվի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ: «Անցած տարի փառատոնին մասնակցել է ավելի քան 70 հազար մարդ, իսկ գլխավոր մրցանակին արժանացել է ամերիկացի ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը»,- հայտնել է Արշակյանը՝ վստահություն հայտնելով, որ փառատոնը հաջող ընթացք կունենա եւ հետաքրքրություն կառաջացնի ամբողջ աշխարհում:

Նշենք, որ միջազգային Starmus փառատոնը նվիրված է աստղագիտությանը, տիեզերքի ուսումնասիրություններին, երաժշտությանը, արվեստին և հարակից գիտություններին, ինչպես նաև կենսաբանությանն ու քիմիային: 

Թեգեր: Armenia, Starmus