Բիլ Գեյթսը 10 մլն դոլար Է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Բիլ Գեյթսը 10 մլն դոլար Է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը եւ նրա կինը ՝ Մելինդան, միացել են Չինաստանում տարածվող կորոնավիրուսի նոր տեսակի դեմ պայքարին: Նրանց պատկանող Bill & Melinda Gates Foundation բարեգործական հիմնադրամը 10 մլն դոլար է նվիրաբերել՝ մահացու վիրուսը զսպելու եւ դրա դեմ պատվաստանյութ մշակելու համար:

Ընդհանուր գումարից 5 մլն դոլարը տրամադրվելու է Չինաստանում վիրուսի կանախարգելմանը: Դրանք կհատկացվեն ինչպես առողջապահական հարցերով զբաղվող պետական և մասնավոր կազմակերպություններին, այնպես էլ կուղղվեն վիրուսի դեմ պատվաստանյութի մշակման աշխատանքներին:

Եվս 5 մլն դոլար հիմնադրամը կհատկացնի աֆրիկյան երկրներին աջակցելու նպատակով՝ տարածաշրջանում նոր տիպի թոքաբորբի տարածման վտանգը վերահսկելու եւ այն նվազագույնի հասցնելու համար:

2019 թվականի հոկտեմբերին Բիլ Գեյթսը 700 մլն դոլար է հատկացրել ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի եւ մալարիայի դեմ պայքարի համար:Նա ցավով է նշել, որ ամեն երկու րոպեն մեկ մալարիայից երեխա է մահանաում, ամեն օր շուրջ 1000 դեռահաս աղջիկներ եւ երիտասարդ կանայք վարակվում են ՄԻԱՎ-ով եւ, ի վերջո, տուբերկուլյոզով հիվանդացած մարդկանց գրեթե 40 տոկոսն անհրաժեշտ բուժում չեն ստանում:

Թեգեր: Bill Gates, China, coronavirus