Facebook-ը կորոնավիրուսի պատճառով սահմանափակել է աշխատակիցների ուղեւորությունները Չինաստան

Facebook-ը կորոնավիրուսի պատճառով սահմանափակել է աշխատակիցների ուղեւորությունները Չինաստան

Facebook ընկերությունը կորոնավիրուսի տարածման պատճառով սահմանափակել է իր աշխատակիցների՝ Չինաստան կատարելիք ուղեւորությունները: Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում աշխատակիցը ուղևորության համար հատուկ թույլտվություն պետք է ունենա, հայտնում է Bloomberg գործակալությունը: Չինաստանում գտնվող Facebook-ի աշխատակիցները, ինչպես նաեւ նրանք, ովքեր վերջերս են վերադարձել ՉԺՀ-ից, ցուցում են ստացել աշխատել տնից:

Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն ՝ կորոնավիրուսի նոր տեսակի հետեւանքով թոքաբորբով հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 4515-ի, որոնցից 106-ը մահացել են: Կոնտինենտալ Չինաստանից դուրս վարակի դեպքեր են գրանցվել Հոնկոնգում, Մակաոյում, Թայվանում, Թաիլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Մալայզիայում եւ Գերմանիայում:

Թեգեր: China, coronavirus, Facebook