Philips-ը կդադարեցնի կենցաղային տեխնիկայի արտադրությունը

Royal Philips-ը հայտարարել է, որ մտադիր է վաճառել կենցաղային տեխնիկայի արտադրության իր բիզնեսը: Առանձին իրավաբանական կարգավիճակով այն կներառվի Philips Group-ի մեջ։ Փոփոխությունների գործընթացը կտևի 12-18 ամիս, որից հետո ընկերությունը մտադիր է գնորդ գտնել այդ ստորաբաժանման համար։

«Վերջին տարիներին մենք զգալիորեն բարելավել ենք կենցաղային տեխնիկայի ստորաբաժանման ցուցանիշները, որը դարձել է Philips-ի կարեւոր մասը։ Այնուամենայնիվ, այս բիզնեսը չի տեղավորվում մեր ընկերության ռազմավարական տեսլականի մեջ ՝ որպես բժշկական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային առաջատարի,- ասվում է ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանս Վան Հոուտենի հայտարարության մեջ։

2019 թվականի արդյունքներով՝ կենցաղային տեխնիկայի արտադրությունը Philips-ին 2,3 մլրդ եվրոյի հասույթ է բերել։ Ընդհանուր առմամբ, ընկերությունը տարին փակել է է 19,5 մլրդ եվրո հասույթի և 1,17 մլրդ եվրո մաքուր շահույթի ցուցանիշով (+6,5 տոկոս ՝ 2018 թվականի համեմատությամբ)։