Xiaomi-ի կայքը «ընկել է» բժշկական դիմակների բարձր պահանջարկի պատճառով

Xiaomi-ի կայքը «ընկել է» բժշկական դիմակների բարձր պահանջարկի պատճառով

Կորոնավիրուսի պատճառով Չինաստանի բնակիչները զանգվածաբար գնում են սովորական մեկանգամյա օգտագործման դիմակներ։ Դրանք մատչելի գներով վաճառքի են հանվել Xiaomi Youpin ֆիրմային կայքում։ Բժշկական դիմակների պահանջարկն այնքան մեծ է եղել, որ վերջին շաբաթների ընթացքում Չինաստանում ապրանքի դեֆիցիտ է արձանագրվել։ Բացի այդ, բարձր պահանջարկի պատճառով ինտերնետ-խանութը չի դիմացել ծանրաբեռնվածությանը, հայտնում է Gizmochina-ն:

Դիմակների բարձր պահանջարկը պայմանավորված է կորոնավիրուսի բռնկմամբ։ Բնակիչները նստում են տանը և վախենում են դուրս գալ առանց լրացուցիչ պաշտպանության, ուստի և փորձում են դիմակները պատվիրել առցանց տարբերակով։

Xiaomi Youpin կայքում դիմակները վաճառվում են սահմանափակ քանակությամբ՝ յուրաքանչյուրին մեկ փաթեթ՝ 20 հատ։Այն արժե 40 յուան կամ մոտ 350 ռուբլի։ Դիմակների մատչելի տարբերակներն ամբողջությամբ սպառվել են, մնացել են միայն առավել թանկ արժեցողները։

Xiaomi Youpin առցանց խանութը Kickstarter-ի եւ Indiegogo-ի քրաուդֆանինգային հարթակների չինական անալոգն է: Այս կայքում ցանկացած ընկերություն կարող է վաճառել իր ապրանքները կամ գումար հավաքել արտադրության համար: