Պաշտոնից ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գեղամ Վարդանյանին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։  Այս մասին տեղեկացնում է e-gov.am կայքէջը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գեղամ Վարդանյանին 2020 թվականի հունվարի 31-ից ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից», – նշվում է կառավարության կայքում հրապարակված որոշման մեջ։ 

Գեղամ Վարդանյանն այս պաշտոնին նշանակվել էր 2019թ.-ի հունիսի 4-ին: Նա ավելի վաղ զբաղեցրել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնը։