Beeline-ը կնվիրի Samsung A10 սմարթֆոն` Samsung-ի ֆլագմաններ գնողներին

Beeline-ը կնվիրի Samsung A10 սմարթֆոն` Samsung-ի ֆլագմաններ գնողներին

Beeline-ը հայտարարում է նոր ակցիայի մեկնարկի մասին։ Մինչեւ մարտի 15-ը, ձեռք բերելով Samsung Galaxy S10e, S10, S10+ կամ Samsung Note 10, Note 10+ սմարթֆոններից մեկը, հաճախորդները նվեր կստանան Samsung Galaxy A10 սմարթֆոնը։

«Մեր հաճախորդները հնարավորություն ստացան ձեռք բերել հզոր սմարթֆոն եւ նվեր ստանալ երկրորդը: Շտապեք ուրախություն պարգևել ձեզ և ձեր մտերիմներին։ Վստահ եմ, որ այս սմարթֆոններից յուրաքանչյուրը ցանկացած առիթի լավ նվեր կդառնա»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Samsung Galaxy A10-ը ունի 13 մեգապիքսել տեսախցիկ, 2 ԳԲ օպերատիվ և 32 ԳԲ ներքին հիշողություն: