Facebook-ի օգտատերերի թիվը հասել է 2,5 մլրդ-ի

Facebook սոցիալական ցանց կանոնավոր մտնող մարդկանց թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է 8 տոկոսով եւ հասել 2,5 մլրդ-ի: Այդ մասին վկայում է չորեքշաբթի հրապարակված Facebook ընկերության կորպորատիվ հաշվետվությունը, որին պատկանում է համանուն սոցիալական ցանցը:

Վերը նշված ցուցանիշն արտացոլում է նրանց թիվը, ովքեր սոցիալական ցանց են մտնում ամսական առնվազն մեկ անգամ: Ընկերության տվյալներով, անցյալ տարվա դեկտեմբերին օրական առնվազն մեկ անգամ Facebook-ից օգտվել է 1,66 մլրդ մարդ: Այս ցուցանիշը մեկ տարվա ընթացքում աճել է 9% – ով:

Facebook-ի եկամուտն անցյալ տարի կազմել է 70,697 մլրդ դոլար ՝ 2018 թվականի համեմատությամբ ավելանալով 27 տոկոսով: Ընկերության զուտ շահույթն այդ նույն ժամանակահատվածում, ընդհակառակը, նվազել է 16 տոկոսով ՝ 22,112 մլրդ դոլարից դառնալով 18,485 մլրդ: Գովազդից ստացված եկամուտներն աճել են 27 տոկոսով ՝ 55,013 մլրդ դոլարից հասնելով 69,655 մլրդ-ի:

Facebook ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականի փետրվարի 4-ին Մարկ Ցուկերբերգի եւ նրա երեք համակուրսեցիների կողմից Հարվարդի համալսարանում սովորելու տարիներին: Համանուն սոցիալական ցանցը աշխարհում առաջատարներից է ։