Tesla-ն կորոնավիրուսի պատճառով փակել է Շանհայի իր գործարանը

Կորոնավիրուսի բռնկման պատճառով Չինաստանի կառավարությունը հրամանագիր է ստորագրել «տարածաշրջանում կորոնավիրուսի տարածումը կանխելու մասին» , ըստ որի՝ որոշ ֆաբրիկաներ պետք է փակվեն։

Շանհայում գտնվող Tesla-ի գործարանը նույնպես հայտնվել է այդ ցանկում, եւ ընկերությունը ստիպված փակել է այն։ Դա կհանգեցնի Tesla 3 մոդելի թողարկման ուշացմանը եւ բացասաբար կանդրադառնա ընկերության շահույթի վրա:

Ֆաբրիկան փակելուց առաջ Tesla-ն հաշվետվություն է ներկայացրել իր եկամուտների մասին։ Այս տարի ընկերության զուտ շահույթը կազմել է 105 մլն դոլար ՝ նախկինում ունեցած 140 մլն դոլարի փոխարեն:

Կորոնավիրուսից ոչ միայն Tesla-ն է տուժել։ Իրենց հերթին Ford եւ Toyota ընկերությունները հայտարարել են, որ մեքենաների հավաքման իրենց գործարանները դադարեցրել են աշխատանքները:

Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը ներդրողներին հայտնել է, որ չինական գործընկերների հետ համագործակցությունը դադարեցվել է մինչեւ փետրվարի 10-ը: Անմասն չի մնացել նաև Starbucks-ը ՝ հայտարարելով, որ Չինաստանում փակել է իր` ավելի քան 2 000 սրճարանները: