Google Phone-ը խոսակցությունները ձայնագրելու գործառույթ է ստացել

Google Phone հավելվածը նախատեսված է Android-ում զանգեր կատարելու համար ։

Google Phone հավելվածի վերջին բետա տարբերակը հեռախոսային խոսակցությունները ձայնագրելու եւ վերամշակելու գործառույթ է ստացել։ Զրույցի ձայնագրման համար կարող է պահանջվել երկու կողմերի համաձայնությունը։Օգտատերերին տեղեկացնելու համար ծրագիրը ձայնային հաղորդագրություն կուղարկի ձայնագրման սկզբում և վերջում։

Դրա վրա ուշադրություն են դարձրել XDA Developers համայնքի անդամները, քանի որ Google-ը ծրագրում ներառված այդ հավելվածի մասին չէր բարձրաձայնել։