Samsung-ը թողարկել է աշխարհում առաջին 5G- պլանշետը

Samsung-ը թողարկել  է աշխարհում առաջին 5G- պլանշետը


Հարավկորեական Samsung ընկերությունը հայտարարել է Galaxy Tab S6 5G – ի թողարկման մասին։Այն շուկայում առաջին պլանշետն է, որն ունի 5-րդ սերնդի ցանցին միանալու հնարավորություն:

Սարքի հիմքում Galaxy Tab S6-ն է, որը թողարկվել է անցյալ տարի։ Տեխնիկապես նոր սարքը գրեթե ոչնչով չի տարբերվում Wi-Fi-ով և LTE -ով մոդելներից, բացառությամբ Snapdragon X50 5G մոդեմի առկայության:

Հարավային Կորեայում նորույթի վաճառքը սկսել են հունվարի 30-ին։ Առայժմ Tab S6 5G-ը վաճառվում է միայն արտադրողի հայրենիքում՝ Հարավային Կորեայում և արժե մոտ $850:

Samsung-ի նոր պլանշետի առանձնահատկությունները նման են 5G-ից զուրկ մոդելներին՝ 10,5-դյույմանոց OLED էկրան, Snapdragon 855 եւ ստիլուս:

Արդյո՞ք Galaxy Tab S6 5G-ը դուրս կգա միջազգային շուկա՝ այս մասին Samsung-ի ներկայացուցիչները չեն խոսել։

Թեգեր: Galaxy Tab S6 5G, Samsung