Փորձագետը գնահատել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման հնարավորությունը

Փորձագետը գնահատել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման հնարավորությունը

Նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակելն այս փուլում հեշտ չէ, քանի որ վիրուսը բավականաչափ ուսումնասիրված չէ, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իսրայելի «Շիբա» կլինիկական կենտրոնի վարակաբան Վլադիսլավ Լիտաչևսկին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կենսաբանական ինստիտուտին եւ առողջապահության նախարարությանը կոչ է արել՝ որքան հնարավոր է շուտ մշակել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը։

«Միշտ վարակի տարածման կանխարգելման մեթոդներից մեկն այն բուժելու փորձն է ։ Այս փուլում կան նման մտքեր, բայց դա հեշտ չէ անել։Միևնույն ժամանակ, վիրուսը դեռ բավականաչափ ուսումնասիրված չէ, հայտնի չէ նրա ճշգրիտ համաճարակաբանությունը, կառուցվածքը, ինչպես է այն ազդում օրգանիզմի վրա և ինչպես է օրգանիզմն արձագանքում վիրուսին: Սա մի ամբողջ գործընթաց է» , – ասել է փորձագետը ՝ մեկնաբանելով պատվաստանյութի մշակման մասին Նեթանյահուի հայտարարությունը։

Վարակաբանը նաև նշել է, թե այս փուլում վարակի տարածումը կանխելու հիմնական միջոցը վաղ ախտորոշումն է ու հիվանդին մեկուսացնելը։ Իսկ թե ե՞րբ են կիրառվելու հիվանդության կանխարգելմանն ուղղված հստակ միջոցներ՝ մասնավորապես պատվաստանյութի տեսքով, բժիշկ Լիտաչևսկին ասել է, թե այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, սակայն առայժմ դրական տեղաշարժեր չկան։

Նշենք նաև, որ Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 14 380-ի, մահացել է 304 մարդ: Ավելի քան 100 մարդ հիվանդացել է Չինաստանից դուրս․ նրանցից մեկը մահացել է ։ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ) բռնկումը ճանաչել է որպես միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ։