Twitter-ը մակնշելու է կեղծ լուսանկարներն ու տեսանյութերը

Twitter-ը մակնշելու է կեղծ լուսանկարներն ու տեսանյութերը

Twitter սոցիալական ցանցը մարտից սկսելու է մակնշել կեղծ լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք կարող են մարդկանց վնաս հասցնել, այս մասին հայտնել են ընկերությունում:

«Մենք գիտենք, որ Twitter-ի որոշ հրապարակումներում կան միտումնավոր փոփոխված լուսանկարներ եւ տեսանյութեր, որոնք մարդկանց վնաս են հասցնում ։ Այսօր մենք ներդնում ենք նոր կանոն և ինդիկատոր, որը կնշագրի դրանք եւ մարդկանց բացատրություն կտա այդ հրապարակման վերաբերյալ »,- ասված է ընկերության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ նման կոնտենտի մակնշումը սկսվելու է մարտի 5-ից :  Alphabet Inc  տեխնոլոգիական հսկային պատկանող ստորաբաժանումը ներկայացրել է հավելված, որը նախատեսված է կեղծ լուսանկարների ճանաչման համար:

Թեգեր: Social Network, twitter