Փորձագետը պնդում է,թե Բեթհովենն ամբողջությամբ խուլ չէր

Փորձագետը պնդում է,թե Բեթհովենն ամբողջությամբ խուլ չէր

Երաժշտության պատմաբան Թեոդոր Ալբրեխտը հետազոտություն է անցկացրել, որի ընթացքում հանգել է այն եզրակացության, թե գերմանացի կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենն ամբողջությամբ խուլ չի եղել, Երբ գրել է № 9 սիմֆոնիան, հաղորդում է Daily Mail-ը:

Փորձագետը նման եզրահանգում է արել այն բանից հետո, երբ ուսումնասիրել է 139 տետրերը, որոնցում գրի են առնվել կոմպոզիտորի եւ նրա ընկերների զրույցները՝ սկսած 1818 թվականից ընդհուպ մինչեւ նրա մահը՝ 1827թվականը: Ըստ տարածված կարծիքների՝ 1798 թվականին կոմպոզիտորի լսողությունը թուլացել է եւ ամբողջությամբ կորել 1814 թվականին:

Պատմաբանը հայտնաբերել է առնվազն 23 հղումներ, որոնք հաստատում են, որ Բեթհովենը գրեթե մինչեւ վերջին օրերը ձախ ականջով մի փոքր լսել է: «Կոմպոզիտորն ամբողջությամբ խուլ չէր 1824 թվականի մայիսին կայացած իր՝ №9 սիմֆոնիայի պրեմիերային (ըստ լեգենդի ՝ այդ ստեղծագործությունը նա գրել ու ներկայացրել էր լսողությունից լիովին զուրկ վիճակում),- վստահ է Թեոդոր Ալբրեխտը: Նա նշում է, թե Բեթհովենի լսողությունը վատթարացել է միայն այդ օրվանից երկու տարի անց:

Լյուդվիգ վան Բեթհովենը 20 տարեկանում հայտնի էր արդեն որպես վիրտուոզ դաշնակահար (1790), իսկ 31 տարեկանում նա գրել է առաջին սիմֆոնիան :