Հյուսիսային Կորեան զարմացրել է աշխարհին ՝ թողարկելով սեփական արտադրության սմարթֆոն

Հյուսիսային Կորեայում իրավիճակը բավականին բարդ է թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ հասարակական կյանքում ։ Բայց նույնիսկ այդ չափազանց առանձնահատուկ պետությանը խորթ չէ տեխնոլոգիական առաջընթացը ։ Պազվում է՝ Հյուսիսային Կորեան լիովին ի վիճակի է սեփական սմարթֆոններ արտադրել։

Աշխարհից կտրված այս երկրում լույս է տեսել Kindalai 7 սմարթֆոնների նոր սերունդը։ Արտաքինից սարքը ոչնչով չի տարբերվում չինական հարյուրավոր սմարթֆոններից, սակայն երկրի բնակիչների համար սա իսկապես նշանակալի իրադարձություն է ։

Հյուսիսային Կորեայի Today North Korea հրատարակության տեղեկատվության համաձայն ՝ նորույթը մշակվել է տարբեր ոլորտների տասնյակ մասնագետների կողմից եւ պատրաստվել Է հյուսիսկորեական Wanjingtai Information Technology ընկերության կողմից:

Ցավոք, տեխնիկական բնութագրիչներն անհասանելի են համաշխարհային հանրության համար, ինչպես և գրեթե ամեն ինչ այդ երկրում։ Նշվում է միայն, որ սմարթֆոնը աշխատում է «անկախ օպերացիոն համակարգով»: