Արմեն Սարգսյանը հանդիպել է տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ անհրաժեշտ է համատեղել բոլոր ջանքերը՝ Հայաստանը ժամանակակից տեխնոլոգիաների երկիր դարձնելու համար:

Այս համատեքստում ներկայացնելով Հայաստանում տեխնոլոգիաների եւ գիտության զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ երեք մասից կազմված այս ծրագրի նպատակն է Հայաստան բերել տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջատար ընկերություններ՝ զբաղվելու արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման, մեքենայական ուսուցման ոլորտների զարգացմամբ եւ կրթական ծրագրերի իրականացմամբ: Նախագահը տեղեկացրել է, որ շուրջ երկու տասնյակ կազմակերպությունների հետ արդեն իսկ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն: