Motorola Razr-ի ծալովի մեխանիզմը չի դիմացել փորձարկմանը

Cnet հրատարակությունը փորձարկել է Motorola Razr-ի նորացված ծալովի մոդելը: Այդ նպատակով վերցրել են հատուկ սարք, որն առանց ընդմիջման 1 րոպեի ընթացքում ավելի քան 100 անգամ բացում և փակում է սմարթֆոնը: Այդ եղանակով լրագրողները ստուգել են ծալովի սմարթֆոնի մեխանիզմի կայունությունը:

Փորձարկումը դադարեցրել են 27 000-երորդ անգամ սմարթֆոնը ճկելուց հետո, երբ Motorola Razr-ը սկսել է արդեն դժվարությամբ փակվել, սակայն էկրանն ու մյուս գործառույթները շարունակել են լիարժեք աշխատել: Փորձարկման ողջ գործընթացը տևել է 3 ժամ:

Նշենք, որ Motorola-ն չի երաշխավորել, թե քանի անգամ կարելի է ծալել սմարթֆոնը. ընկերությունը միայն վստահեցրել է, որ սմարթֆոնը առանց խնդիրների կաշխատի 2 տարի:

Ի դեպ, իրական կյանքում սմարթֆոնը կարող է ավելի դիմացկուն գտնվել: Պետք է հաշվի առնել այն, որ փորձարկման դեպքում սմարթֆոնը բացել և փակել են անընդմեջ, առանց դադարի, ինչն էլ արագացնում է ծալվող մեխանիզմի մաշվածությունը:

Motorola Razr-ի գլխավոր մրցակիցը Galaxy Fold սմարթֆոնն է, որի էկրանը փորձարկման արդյունքում դադարել է աշխատել: Սմարթֆոնը փորձակման ընթացքում ծալվել էր 120 000 անգամ: