Sony-ն գործարկել է PlayStation 5-ի պաշտոնական կայքը

Sony-ն գործարկել է PlayStation 5-ի պաշտոնական կայքը

Ճապոնականան Sony ընկերությունը խաղային նոր վահանակի պաշտոնական կայք է ստեղծել աշխարհի տարբեր տարածաշրջանների համար: Այնտեղից կարելի է տեղեկանալ խաղային վահանակի թողարկման ամսաթվի, գնի եւ խաղերի մասին: Կայքը գտել են Reddit-ի օգտատերերը: Այն առաջարկում է օգտատերերին գրանցվել և էլփոստի միջոցով ստանալ նորությունների վերաբերյալ հաղորդագրություններ: Sony-ն խոստանում է կայքի օգտատերերին հայտնել թողարկման ամսաթվի, PS5-ի գնի եւ այն խաղերի մասին, որոնք դուրս կգան խաղային կոնսոլի հետ միաժամանակ:

Վերջերս համացանցում հայտնվել է տեղեկատվություն, որ վերջնականապես «գաղտնազերծելու» են, և PlayStation 5-ը ցուցադրվելու է հատուկ միջոցառման ժամանակ ։ Ամենայն հավանականությամբ կամ փետրվարի 15-ին կամ մարտի 4-ին։ Թե ինչու են նշված հենց այդ ամսաթվերը, հայտնի չէ:
Ի դեպ, մարտի 5 – ին արդեն կընդունվեն նախնական պատվերներ: Ենթադրվում է, որ PlayStation 5-ի արժեքը կկազմի շուրջ $500: