Կորեուհին վիրտուալ իրականության մեջ հանդիպել է մահացած դստերը. տեսանյութ

Կորեուհին վիրտուալ իրականության մեջ հանդիպել է մահացած դստերը. տեսանյութ

Հարավային Կորեայում անսովոր տեխնո-փորձարկում է իրականացվել, որի արդյունքում գիտնականները ստեղծել են մահացած երեխայի վիրտուալ կերպարը:

Բանն այն է, որ Munhwa ռադիոհեռարձակման կորպորացիան որոշել է վավերագրական ֆիլմ նկարահանել: «Ես հանդիպեցի քեզ»՝ այսպես է վերնագրված ֆիլմը, որի հերոսները մայրն ու ու դստեր վիրտուալ կերպարն է, ով 3 տարի առաջ մահացել է անբուժելի հիվանդությունից:

Օգտագործվել է վիրտուալ իրականության տեխնոլոգիան , որի արդյունքում մայրը « տեսել է» մահացած դստերը: Հատուկ ակնոցները եւ ձեռնոցները , ինչպես նաեւ երեխայի թվային պատկերը թույլ են տվել կնոջը հավատալ, որ իր դուստրը կենդանի է: Հանդիպման համար ընտրվել է այն այգու միջավայրը, որտեղ նրանք մշտապես զբոսնելիս են եղել աղջկա կենդանության օրոք ։ Կինը կարողացել է բռնել «ուրվականի» ձեռքը եւ միասին նշել նրա ծննդյան օրը ։

Տեղի ունեցածն աներևակայելի հուզական զգացողությունների ալիք է բարձրացրել: