Տորոնտոյում կկառուցվի փայտե երկնաքերերով «խելացի»թաղամաս

Տորոնտոյում  կկառուցվի փայտե երկնաքերերով «խելացի»թաղամաս

Google-ի մայր ընկերությունը ՝ Alphabet-ը, մտադիր է ստեղծել բարձր տեխնոլոգիական, մատչելի եւ էկոլոգիապես մաքուր տարածք Տորոնտոյում և 900 մլն դոլար է ներդրել Տորոնտոյում խելացի թաղամաս ստեղծելու համար: Նախագծի հիմնական առանձնահատկությունը փայտե երկնաքերերի օգտագործումն է:

2019թվականի հունիսին, Sidewalk Labs ընկերությունը, որը զբաղվում է «խելացի» բնակավայրերի ստեղծմամբ, ներկայացրել է 1500 էջից բաղկացած գլխավոր հատակագիծը: Նախագիծը կյանքի կոչելու համար կօգտագործվի փայտից պատրաստված շինարարական նյութ, որը հրակայուն է:

Շինարարությունը փայտից ակնհայտորեն նոր գաղափար չէ, բայց այս նախագծով առաջարկված շենքերը գրեթե երկու անգամ ավելի բարձր կլինեն նախորդներից: