Motorola-ն ներկայացրել է Moto G Power եւ Moto G Stylus սմարթֆոնները

Motorola-ն ներկայացրել է Moto G Power եւ Moto G Stylus սմարթֆոնները

Motorola ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է երկու սմարթֆոն Moto G ընտանիքից՝ Moto G Power եւ Moto G Stylus: Նորույթները շատ առումներով նման հատկանիշներ ունեն։ Մասնավորապես, երկու մոդելներն էլ հագեցած են 6,4-դյույմանոց Full HD+ էկրանով, 4 ԳԲ օպերատիվ հիշողությամբ, 16 Մպ սելֆի-տեսախցիկով եւ Snapdragon 665 չիպսեթով: Կան նաև տարբերություններ:

Moto G Power-ի տեսախցիկը բաղկացած է 16, 8 եւ 2 մեգապիքսել սենսորներով երեք մոդուլներից: Moto G Stylus – ը նույնպես ունի երեք մոդուլ,բայց սենսորներն ավելի լավն են՝ 48, 16 եւ 2 Մպ: G Stylus-ը ստացել է նաև ավելի մեծ ծավալով ներկառուցված հիշողություն՝128 ԳԲ այն դեպքում, երբ G Power-ի մոտ այն կազմում է 64ԳԲ: Իսկ G Power-ը ստացել է ավելի հզոր մարտկոց ՝ 5000 մԱ/ժ այն դեպքում, երբ G Stylusի մարտկոցի հզորությունը 4000 մԱ/ժ է :

Մատնադրոշման սքաները երկու մոդելների դեպքում էլ գտնվում է հետևի վահանակի վրա:

Սմարթֆոնների վաճառքը կմեկնարկի գարնանը։ Moto G Stylus-ը կարժենա 300 դոլար, իսկ Moto G Power-ը՝ 250 դոլար: