Sony-ն չի մասնակցի MWC 2020 համաշխարհային ցուցահանդեսին

Sony-ն չի մասնակցի MWC 2020 համաշխարհային ցուցահանդեսին

Շատ ընկերություններ հրաժարվում են մասնակցել MWC 2020 ցուցահանդեսին կորոնավիրուսի պատճառով: Թեեւ տպավորություն է ստեղծվում, որ ոմանք պարզապես ոչինչ չունեն ներկայացնելու , եւ նրանք վիրուսը, պարզապես, իբրև պատճառ են բերում՝ ցուցահանդեսին չներկայանալու համար: Այս հանգամանքն, իհարկե, չի վերաբերում այնպիսի խոշոր վենդերների , ինչպիսիք են LG-ն, NVIDIA-ն եւ հիմա էլ՝ Sony-ն, որը հաստատել է շրջանառվող այն լուրը, որ ընկերությունն այս տարի չի մասնակցի Mobile World Congress-ին:

«Sony ընկերությունն ուշադիր հետեւել է վերջին շրջանում կորոնավիրուսի բռնկման հետեւանքով ստեղծված իրավիճակին, որը 2020 թվականի հունվարի 30-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է միջազգային արտակարգ իրավիճակ: Հաշվի առնելով այն , որ մենք չափազանց կարեւորում ենք մեր սպառողների, գործընկերների, լրագրողների եւ աշխատակիցների անվտանգությունն ու առողջությունը, ստիպված էինք դժվարին որոշում կայացնել, որպեսզի չեղյալ հայտարարենք Բարսելոնայում կայանալիք MWC 2020-ի ցուցահանդեսին մեր մասնակցությունը»:

Այնուամենայնիվ, նորույթները կցուցադրվեն, քանի որ Sony ընկերությունը փետրվարի 24-ին կհրավիրի մամուլի ասուլիս, որը կանցկացվի առցանց վիդեո ձեւաչափով: Xperia-ի YouTube-յան պաշտոնական ալիքով նրանք կպատմեն նոր արտադրանքի մասին: