Բիլ Գեյթսը գնել է հեղուկ ջրածնով աշխատող աշխարհում առաջին զբոսանավը

Բիլ Գեյթսը գնել է հեղուկ ջրածնով աշխատող աշխարհում առաջին  զբոսանավը

Microsoft-ի հիմնադիր և նախկին ղեկավար Բիլ Գեյթսը պատվիրել է բացառիկ զբոսանավ, որի արժեքն ավելի քան 640 միլիոն դոլար է:

Aqua-ն աշխարհում առաջին զբոսանավն է, որն աշխատում է հեղուկ ջրածնով ։ Դրա հետ մեկտեղ սա հսկայական նավ է, որի երկարությունը ունի 112մ է: Զբոսանավն ունի 5 տախտակամած, այն նախատեսված է 14 հյուրի և շուրջ 30 հոգուց բաղկացած անձնակազմի համար: Ջրային այս յուրահատուկ փոխադրամիջոցը կունենա լողավազան, մարզասրահ, սպա սրահ, լիարժեք խոհանոց և նույնիսկ ուղղաթիռային հարթակ ։

Չնայած նրան, որ Բիլ Գեյթսը զբոսանավի համար կվճարի ավելի քան կես միլիարդ դոլար , նավը ծով դուրս կգա 2024 թվականից ոչ շուտ: Այդքան ժամանակ կպահանջվի ջրածնային վառելիքի ստուգման և զբոսանավի արտադրության համար ։ Aqua ընկերությունը վստահեցրել է, որ իրենց զբոսանավն արագությամբ չի զիջելու մրցակիցներին.այն կկարողանա զարգացնել մինչեւ 17 հանգույց արագություն եւ առանց վերալիցքավորման կլողա 6 հազար կիլոմետր:

Փաստորեն, Բիլ Գեյթսը ոչ թե զբոսանավ է ձեռք բերել, այլ առաջին հերթին Aqua ընկերության համար դարձել է ներդրող: Նա փորձում է առաջ մղել ջրածնային վառելիքը, որն ավելի Էկոլոգիական է համարվում վառելիքի մյուս տեսակների համեմատ: Եվ իհարկե, չպետք է մոռանալ, որ, Microsoft-ի հիմնադիրը երկրի վրա 2-րդ՝ ամենահարուստ մարդն է: