Չինաստանը պայքարում է կորոնավիրուսի դեմ բջջային հավելվածի միջոցով

Չինաստանը պայքարում է կորոնավիրուսի դեմ բջջային հավելվածի միջոցով

Չինաստանը գործարկել է հավելված, որը մարդկանց թույլ է տալիս ստուգել՝ արդյո ՞ ք նրանք կորոնավիրուսով վարակվելու ռիսկային գոտում են գտնվում: « Մոտ շփման դետեկտորը » հայտնում է օգտատերերին, թե արդյոք նրանք գտնվում են այն մարդու կողքին, ով վարակվել է կորոնավիրուսով կամ գտնվում է վարակման սպառնալիքի տակ: Նրանք, ովքեր վարակման սպառնալիքի տակ են հայտնվում, խորհուրդ է տրվում մնալ տանը եւ տեղեկացնել տեղական առողջապահական մարմիններին:

Հարցումը կատարելու համար օգտատերերն իրենց սմարթֆոններում սկանավորում են արագ արձագանքման կոդը (QR) ՝ օգտագործելով այնպիսի հավելվածներ, ինչպիսիք են Alipay վճարային ծառայությունը կամ WeChat սոցիալական ցանցերի հարթակը: Երբ նոր հավելվածը գրանցված է հեռախոսահամարով, օգտատերերին առաջարկվում է մուտքագրել իրենց անունը եւ նույնականացման համարը:

Հարկ է նշել, որ կորոնավիրուսով վարակվելու համար ռիսկային գոտում են գտնվում նրանք, ովքեր ապրում են հիվանդ մարդու հետ, սովորում են նրա հետ, նույն տրանսպորտում են գտնվում կամ առհասարակ հաճախակի են շփվում:

Թեգեր: China, coronavirus