Mitsubishi-ն մշակել է լամպեր, որոնք ցերեկային լույսի իմիտացիա են ստեղծում

Mitsubishi-ն մշակել է լամպեր, որոնք  ցերեկային լույսի իմիտացիա են ստեղծում

Mitsubishi-ն անսովոր լուծում է գտել գրասենյակային աշխատակիցների դեպրեսիայի դեմ պայքարելու համար: Ճապոնական ընկերությունը մշակել է Misola լամպերը, որոնք բնական ցերեկային լույսի տպավորություն են ստեղծում, հայտնում է Gizmodo-ն:

Misola-ն պատրաստված է առաստաղի պատուհանների տեսքով: Սարքի հիմնական մակերևույթը զբաղեցնում է հատուկ երկնագույն հատվածը, որը երկնքի տպավորությունն է ստեղծում:

Mitsubishi նախագծի առանձնահատկությունն այն է, որ այս համակարգը դինամիկ է. լամպի բոլոր տարրերն օրվա ընթացքում փոխում են լուսավորությունը՝ տրված պարամետրերով պայմանավորված: Ցերեկային լույսը միատեսակ չէ և, ըստ այդմ, լամպի լուսավորության միջոցով հնարավոր է լինում ստեղծել թե՛ առավոտվա , թե՛ կեսօրվա և թե՛ երեկոյի տպավորություն:

Լամպերը վաճառքի կհանվեն 2020 թվականի հոկտեմբերին։ Սարքերը կվաճառվեն երկու տարբերակով ՝ ձեռքով փոխարկմամբ և ավտոմատ: Առաջինը կարժենա 6200 դոլար, իսկ երկրորդը ՝ 6800 դոլար ։

Թեգեր: Misola, Mitsubishi, լամպ