Բիթքոյնը երկու ամսում թանկացել է 40 տոկոսով

Բիթքոյնը երկու ամսում թանկացել է 40 տոկոսով

Ամենամեծ տարածում ունեցող կրիպտոարժույթի փոխարժեքը շարունակում է տատանվել: 2020 թվականին բիթքոյնը հասցրել է բարձրանալ 3 հազար դոլարով՝ հատելով 10 հազարի դոլարի սահմանը այն դեպքում, երբ մինչև Նոր տարին կրիպտոարժույթի գինը 7 հազար դոլար էր կազմում:

Բիթքոյնը դեռևս անկայուն արժույթ է, և նրա կուրսը կարող է փոփոխվել համաշխարհային կարևոր իրադարձության ազդեցությամբ: Այդ է պատճառը, որ որոշ փորձագետներ արժույթի աճը կապում են Չինաստանում բռնկված կորոնավիրուսի համաճարակի հետ:

Օրինակ, Fundstrat ֆինանսական ընկերության հիմնադիրներից Թոմ Լին կարծում է, որ մինչեւ տարեվերջ բիթքոյնը կարող է աճել մինչեւ $40 հազար,և արժույթի կտրուկ աճի գործոններից մեկը նա համարում է կորոնավիրուսը:

Եթե ուշադրություն դարձնենք վերջին երեք ամիսների ընթացքում բիթքոյնի գրաֆիկին, ապա կարելի է նկատել, որ փոխարժեքի աճը սկսվել է Ամանորից անմիջապես հետո, երբ կորոնովիրուսի մասին դեռ ոչ ոք չգիտեր: Ուստի և համաճարակը չի կարելի անվանել արտարժույթի աճի հիմնական պատճառը: Այս իրադարձությունը կարող էր միայն ավելացնել լրացուցիչ անկայունություն շուկայում:

Պետք է նշել, որ $10 հազարի սահմանագիծը բիթքոյնի համար հեռու է ռեկորդային լինելուց: Դեռևս 2019թվականի հունիսին կրիպտոարժույթի փոխարժեքը հասել էր $13 հազարի, իսկ 2017թվականին տեղի ունեցավ կրիպտոարժութային բում, երբ բիթքոյնը հատեց փոխարժեքի առավելագույն՝ $20 հազարի սահմանը: