Samsung-ը ներկայացրել է Galaxy S20 սմարթֆոնը՝ երեք տարբերակով

Samsung-ը ներկայացրել է Galaxy S20 սմարթֆոնը՝ երեք տարբերակով

 Հարավկորեական Samsung ընկերությունը Սան Ֆրանցիսկոյում ներկայացրել Է իր նոր Galaxy S20 5G սմարթֆոնը:

Samsung-ի ներկայացուցիչները ցուցադրել են սմարթֆոնի երեք տարբերակներ՝ ստանդարտ Galaxy S20-ը, Galaxy S20 Plus-ը մեծացված Էկրանով, ինչպես նաեւ Galaxy S20 Ultra-ն: Ներկայացված երեք մոդելներն էլ թույլ են տալիս օգտագործել հինգերորդ սերնդի(5G) ցանցեր:

Սովորական S20-ն ստացել Է 6,2 դյույմ, S20 Plus -ը՝ 6,7 դյույմ, իսկ S20 Ultra-ն՝ 6,9 դյույմ անկյունագծով Էկրան: 3 տարբերակներն էլ հագեցած են Qualcomm Snapdragon 865 պրոցեսորով և ունեն 12 ԳԲ հիշողություն:

Galaxy S20-ի նախավաճառքը ԱՄՆ-ում կմեկնարկի փետրվարի 21-ին, իսկ վաճառքը՝ մարտի 6-ին: Ամենաէժան տարբերակի գինը կմեկնարկի $999-ից:

Թեգեր: Galaxy S20, Samsung