WhatsApp-ի օգտատերերի թիվը հասել է 2 միլիարդի

WhatsApp-ի օգտատերերի թիվը հասել է 2 միլիարդի

WhatsApp մեսենջերի օգտատերերի թիվը հասել է երկու միլիարդի: Այս մասին ընկերությունը հայտնել է իր կորպորատիվ բլոգում:

Երկրի բնակչության թվաքանակը մինչեւ 2020 թվականը հասել է շուրջ 7,7 միլիարդ մարդու:

Ավելի մեծ պաշտպանություն ապահովելու համար (օգտատերերի տվյալների) մենք մշտապես աշխատում ենք անվտանգության ոլորտի առաջատար մասնագետների հետ, օգտագործում ենք ոլորտի նորագույն տեխնոլոգիաները, -նշել են WhatsApp-ում:

2014 թվականից մեսենջերը պատկանում է Facebook IT ընկերությանը, որը ծառայությունը 19 մլրդ դոլարով է ձեռք բերել:

Անվտանգության տեսանկյունից WhatsApp- ի քննադատությամբ պարբերաբար հանդես է գալիս ռուսաստանցի Պավել Դուրովը՝  «Վկոնտակտե»  սոցցանցի եւ Telegram մեսենջերի հիմնադիրը: Նա նշել է, թե WhatsApp-ի խոցելիությունը թույլ է տվել աշխարհի ամենահարուստ մարդու ՝ Ջեֆ Բեզոսի սմարթֆոնից գողանալ անձնական լուսանկարները:

Թեգեր: Messenger, WhastApp