Ինժեներն իր սմարթֆոնը պատրաստել է սկավառակով եւ ալեհավաքով

Ինժեներն իր սմարթֆոնը պատրաստել է սկավառակով եւ ալեհավաքով

Ժամանակակից սմարթֆոնները բազմաֆունկցիոնալ են՝ կարող են պրոֆեսիոնալ լուսանկարներ, տեսանյութեր անել,անմիջապես ցուցադրել ձեր գտնվելու վայրը: Բայց ինչ-որ մեկին այդ ամենը պետք չէ և ավելի հոգեհարազատ են նախկին հեռախոսային սարքերը, որոնցից մենք վաղուց հրաժարվել ենք:

Ինժեներ Ժյուստին Հաուպթը արտասովոր սմարթֆոն է ստեղծել, որն իր ձևով XX դարի հեռախոս է հիշեցնում: Այն առանց էկրանի և սենսորային ստեղների է, փոխարենն ունի թվերով սկավառակ և ալեհավաք:

Ժյուսթինն աշխատում է Նյու Յորքում գտնվող Բրուքհեյվենի ազգային լաբորատորիայում: Նրան դուր չեն գալիս ժամանակակից գաջեթները: Երկար ժամանակ նա օգտագործել է LG-ի ծալովի հեռախոսը, որը գրեթե տասը տարի առաջ անհետացել էր խանութներից: Այնուհետև որոշել է հավաքել իր սեփական հեռախոսը, որն առավելագույնս կտարբերվեր ժամանակակից սմարթֆոններից:

Սարքի կորպուսն ինժեները պատճենահանել է 3D տպիչով։ Առաջին մոդելն ուներ որոշակի թերություններ, մասնավորապես, այն լիցքավորումը պահում էր մինչեւ երկու ժամ, իսկ բարելավված տարբերակի դեպքում արդեն սմարթֆոնը լիցքավորումը պահել է մի ամբողջ օր:

Ի դեպ, Ժյուստին Հաուպթից եւս երեք տարի է պահանջվել՝ սարքը վերջնական տեսքի բերելու եւ որպես հեռախոսային կապի հիմնական միջոց՝ կիրառման մեջ դնելու համար: