Օրվա լուսանկար. հազարավոր սառցե գնդիկներ լճի ափին

Օրվա լուսանկար. հազարավոր սառցե  գնդիկներ լճի ափին

ԱՄՆ Միչիգան նահանգում գտնվող Հոլլանդ ազգային պարկի ադմինիստրացիան անսովոր երեւույթի հետ է բախվել: Ուժգին ցրտերի պատճառով Միչիգան լճի ջրերում սառցե գնդիկներ են հայտնվել, որոնք հետո հասել են ափ ։ Լճի ափը լցված է տարբեր չափի սառցե գնդիկներով: Այս մասին հայտնում է Holland State Park-ը:

Իսկ CNN-ը գրում է, որ նման երեւույթ տեղի է ունենում գրեթե ամեն տարի սառնամանիքների հետեւանքով եւ գրավում տեղացի շատ բնակիչների ուշադրությունը: Սառցե գնդիկները լճում ձեւավորվում են ջրի հզոր հոսքերի շնորհիվ, որոնք ջարդում են թաց սառույցի շերտը:

Բաժիններ: Բլոգ, Զանազան