Nokia-ն պատրաստվում է թողարկել նոր ստեղնային հեռախոս

Չինական TENAA կարգավորիչի բազայում « երևակել է» Nokia ընկերության ստեղներով նոր հեռախոսը: Մոդելը կրում է TA1212 կատալոգային համարը եւ, ինչպես սպասվում է, վաճառքի կհանվի ընթացիկ տարվա առաջին եռամսյակում:

Հեռախոսը կստանա դեռևս անհայտ պրոցեսոր ՝ 360 ՄՀց հաճախականությամբ եւ 8 ՄԲ օպերատիվ հիշողությամբ ։ Հայտնի է նաեւ, որ հեռախոսը հագեցած կլինի 2,4 դյույմ LCD էկրանով, 240×320 պիքսել բանաձեւով: Ընդ որում, մարտկոցի հզորությունը կկազմի 1200 մԱ/ժ:

123,8×52,4×13,1 չափերն ունեցող Nokia TA1212-ը կշռելու է ընդամենը 88 գ: