Samsung Galaxy A70 սմարթֆոնների շարքը կհամալրվի եւս մեկ մոդելով

Samsung Galaxy A70 սմարթֆոնների շարքը կհամալրվի եւս մեկ մոդելով

Անցյալ տարի Samsung-ը ներկայացրեց միջին դասի Galaxy A70 սմարթֆոնը՝ Infinity-U էկրանով, եռակի տեսախցիկով եւ Snapdragon 675-ով: Դրան հաջորդեց Galaxy A70s մոդելը, որը պահպանեց բնութագրիչների մեծ մասը և ստացավ լավագույն տեսախցիկը ։ Իսկ այսօր համացանցում են հայտնվել Galaxy A70e անվանումով նոր սմարթֆոնի ռենդերները, եւ, կարծես թե , դա Galaxy A70 շարքի ամենաբյուջետային մոդելն է:

GalaxyA70e-ն ունի Infinity-U էկրան, ինչպես Galaxy A70-ը եւ Galaxy A70s-ը: Դրա հետ մեկտեղ էկրանի անկյունագիծը 6.1 դյույմ է: Ինչպես երևում է, սմարթֆոնը բավականին հաստ շրջանակներ կունենա: Հետևի վահանակի վրա եռամոդուլ տեսախցիկն է և մատնարոշմի սքաները:

Galaxy A70e-ի տեխնիկական բնութագրիչների մասին դեռ ոչինչ հայտնի չէ: