Samsung Galaxy Z Flip-ի ապակին ճաքել է

Samsung Galaxy Z Flip-ի  ապակին ճաքել է

@Mondoir մականունով Twitter-ի օգտատերը հրապարակել է Galaxy Z Flip-ի ծալովի մոդելի լուսանկարը՝ դիսփլեյի մեջտեղում ճաքով: Նա պատմել է, որ սմարթֆոնը հանել է տուփից, բացել ու գտել՝ ապակին արդեն ճաքած վիճակում:

Ճաքը էկրանի կենտրոնում է, հենց այն մասում, որտեղից սմարթֆոնը թեքվում է։ Գնորդը ենթադրել է, որ ճաքը հայտնվել է ջերմաստիճանի կտրուկ փոփոխության պատճառով ՝ փողոցում ցուրտ է եղել, տանը՝ տաք ։

Samsung-ի ներկայացուցիչներն արդեն արձագանքել են այդ միջադեպին. բողոքից մեկ օր հետո ճաքած էկրանով մոդելը փոխարինվել է նորով: Բայց նրանք այդպես էլ չեն բացատրել, թե ինչու է դա տեղի ունեցել ։

Հավելենք, որ Galaxy Z Flip-ը նոր սերնդի ծալովի մոդել է: Միայն թե այս սմարթֆոնը չունի ֆիզիկական ստեղնաշար. դրա փոխարեն մեծ՝ 6,7 դյույմանոց էկրանն է, որը մեջտեղի հատվածից ծալվում է: Այս սմարթֆոնի գլխավոր առանձնահատկությունն ուլտրաբարակ ապակին է, որը էկրանը պաշտպանելու նպատակով է օգտագործվել:

Galaxy Z Flip-ը ծալովի դիսփլեյի նոր տեխնոլոգիայի պատճառով շատ թանկ է` $1380, իսկ Ռուսաստանում այն վաճառվում է 120 000ռուբլով:

Թեգեր: Samsung Galaxy Z Flip